Արտասահմանյան մամուլի տեղեկություններով Դենիել Ռեդքլիֆֆը հավակնում է Ֆրանկենշտեյնի օգնական սապատավորի դերին` Մերի Շելլիի նոր վեպի էկրանավորման մեջ: Ինչպես գրում է filmpro.ru-ն, Փոթերի դերից հետո Ռոդքլիֆֆի առաջին ֆիլմը գոթական «Սրշևազգեստ կինը» թրիլլերն էր:
Ըստ «Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպի սյուժեի, սապատավորը օգնում է տիրոջը` հանճարեղ գիտնական Վիկտոր Ֆրանկենշտեյնին, դիականեր գողանալ գերեզմաններից:
20th Century Fox ստուդիայի նախագիծն առայժմ սցենարի մշակման փուլում է: Սցենարի հեղինակն է Մաքս Լենդիսը, ռեժիսորը` Փոլ ՄակԳիգանը: