Մոսկվայում Գրականագետների կենտրոնական տան Մեծ սրահում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Անկախության 21 ամյակին նվիրված երեկո: Երեկոյի համերգային մասը ներկայացնում էր «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը` Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Տոնական միջոցառումը կազմակերպվել է «Ռուսաստանի հայերի միություն» և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ների կողմից:
Երեկոյի հանդիսավոր մասում հանդես են եկել Գեորգի Տեր-Ղազարյանցը, «Ռուսաստանի հայերի միության» առաջին փոխնախագահը և Յուրի Նավոյանը` «Ռուս-հայկական համագործակցության» նախագահը: