AM
5 March 2003 - 16:47 AMT

ԿԸՀ-Ն ԱՀԱԶԱՆԳ Է ՍՏԱՑԵԼ, ՈՐ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԹՂԹԱԿՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ահազանգ է ստացվել այն մասին, որ ԿԸՀ-ի հավատարմագրի բացակայության պատճառով «Ա1+» հեռուստաալիքի թղթակցին խոչընդոտում են լուսաբանել Երեւան քաղաքի ընտրատեղամասերից մեկում ընթացող քվեարկության ընթացքը: Ինչպես Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում տեղեկացրել է ԿԸՀ մամուլի քարտուղար Լիլիթ Սեդրակյանը, իրավիճակի պարզաբանման նպատակով ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը հեռախոսազրույց է ունեցել այդ ընտրատեղամասի ղեկավար Օլեգ Գրիգորյանի հետ: Նա էլ, իր հերթին, խոստացել է քննել խնդիրը, որպեսզի լրագրողը կարողանա ազատ կատարել իր պարտականությունները: