Սեպտեմբերի 30-ին` ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում «Մանկական Եվրատեսիլ»-ի 17 մրցութային երգերը կմրցեն հետևյալ հերթականությամբ:
«Օրը», հեղինակ և կատարող՝ Ֆլորա Մխիթարյան (Երևան), «Լինում է, չի լինում», հեղինակ և կատարող` «Խենթություն» համույթ (Երևան), «Իմ Ռոքը», հեղինակ և կատարող՝ Տաթև Ենգիբարյան (Երևան), «Իմ աշխարհը»հեղինակ և կատարող՝ Նինելա Մխիթարյան (Ճամբարակ), «Love», հեղինակ և կատարող՝ Կարեն Օհանյան (Երևան), «Stop», հեղինակ և կատարող` Մարինե Աբրահամյան (Աշտարակ), «Սերը տարիք չի հարցնում», հեղինակ և կատարող՝ Միլլի Միսկարյան (Երևան), «Թիք-Թաք», հեղինակ և կատարող՝«Զանգակ» մանկական երգի ստուդիա (Էջմիածին), «Երազանքի թևով», հեղինակ և կատարող՝ Լուսինե Ղազարյան (Երևան), «Շնորհավոր», հեղինակ և կատարող՝ Լիդուշիկ (Երևան), «Home Sweet home», հեղինակ և կատարող՝ Վահագն Գրգորյան (Երևան), «Come», հեղինակ և կատարող՝ Գայանե Ղազարյան (Երևան), «Knock, Knock», հեղինակ և կատարող՝ Style խումբ (Երևան), «Տարբեր ենք» , հեղինակ և կատարող՝ Սոնա Դունոյան (Մասիս), «Երգավազք», հեղինակ և կատարող՝ Մանե Առաքելյան (Երևան), «Sweetie baby», հեղինակ և կատարող՝ Compass band (Երևան), «My name is Angel», հեղինակ և կատարող՝ Անգելինա Գասպարյան (Երևան):
Հեռուստամրցույթի հատուկ հյուր կլինի Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011 –ի հաղթողը` «Candy» խումբը (Վրաստան):
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի վիճակահանությունը:






