AM
1 October 2012 - 08:41 AMT

Այսօր Երաժշտության միջազգային օրն է

Այսօր աշխարհը տոնում է Երաժշտության միջազգային օրը: Այս որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` 1975թ:

Երաժշտության միջազգային օրը նշելու որոշման նախաձեռնողներից է եղել կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը: Տոնն ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում մեծ համերգային ծրագրերի միջոցով, որոնց մասնակցում են լավագույն արտիստներ և գեղարվեստական կոլեկտիվներ:

Այս տոնի նպատակն է հասարակության բոլոր շերտերում երաժշտության տարածումը, ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ՅՈՒՆԵՍԿՕ-ին բնորոշ իդեալների իրականացումը, մշակույթների զարգացումը, փորձի փոխանակումը և միմյանց էսթետիկ արժեքների նկատմամբ փոխադարձ հարգանքի ամրապնդումը: