AM
2 October 2012 - 08:10 AMT

«Օսկարի» 85-րդ արարողությունը կվարի ամերիկացի կոմիկ Սեթ Մակֆարլեյնը

Ամերիկայի կինոարվեստի ակադեմիան հայտարարել է «Օսկարի» 85-րդ արարողության հաղորդավարի անունը: Դա կլինի ամերիկացի կատակերգու և ռեժիսոր Սեթ Մակֆարլեյնը:

Մակֆարլեյնը հայտնի է «Գրիֆֆինները» և «Ամերիկացի հայրիկը» մուլտիպլիկացիոն սերիալների վրա աշխատանքով, ինչպես նաև «Թեդը» կինոկատակերգությամբ:

Դափնեկիրների անունները հայտնի կդառնան փետրվարի 24-ի երեկոյան: