Քրիստինա Ագիլերան իր նոր գունագեղ տեսահոլովակում տղամարդկանց է սպանում: “Your Body” սինգլի հոլովակում Ագիլերան հանդես է գալիս որպես սեքսուալ սիրենա, որը սպանում է տղամարդկանց գայթակղելուց հետո:
Ռեժիսոր Մելինա Մացուկասի նկարահանած տեսահոլովակի սկզբում գրություն է հայտնվում. «Այս տեսահոլովակի նկարահանման ընթացքում ոչ մի տղամարդ չի տուժել»:
“Your Body”-ն երգչուհու առաջին սինգլն է “Lotus” նոր ալբոմից, որը կթողարկվի նոյեմբերին:






