AM
2 Հոկտեմբեր 2012 - 11:46 AMT

ԱԺ խոսնակը հուսով է, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանին

Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Ընդ որում, նա կոչ է արել լրագրողներին չշահարկել իր բարեկամական կապերը Գագիկ Ծառուկյանի հետ:

Նա հերքել է նաև լուրերն այն մասին, թե երազում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: