AM
2 Հոկտեմբեր 2012 - 12:02 AMT

Վարդան Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում որոշվեց, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Գլխավոր դատախազի օրերս ԱԺ ներկայացրած միջնորդության քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, կողմ` 64, դեմ` 6 և անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: