AM
2 October 2012 - 16:48 AMT

Ազդեցիկ թուրքական պարբերականը չգիտես ինչու մոռացել է Բաքվի մասին` հիշատակելով միայն Երևանն ու Թբիլիսին

Թուրքական ազդեցիկ Hurriyet Daily Newsպարբերականը «Եղանակի տեսություն» բաժնում մոռացել է նշել Ադրբեջանի մայրաքաղաքը: «Հարավային Կովկասի մայրաքաղաքներից պարբերականը գրել է միայն Երևանի և Թբիլիսիի մասին, ինչը զարմանք է առաջացնում` հաշվի առնելով Բաքվի և Անկարայի միջև երկարատև բարեկամական և համագործակից հարաբերությունները: Թուրքիայի պաշտոնյաները բազմիցս թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական, ռազմավարական և մեծ հեռանկարներ ունեցող են կոչել»:

Ղարաբաղյան հակամարտության հենց ամենասկզբից Անկարան հարցի կարգավորման գործում Սատարում է Բաքվին:

Նմանատիպ վերջին հայտարարությունը հնչել է երեկ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից` Անկարայում թուրքական իշխող կուսակցության համագումարի ընթացքում: «Ղարաբաղյան հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է:

Թուրքիայի այդ դիրքորոշման մասին պետք է իմանա Հայաստանը և նրանք, ովքեր սատարում են վերջինիս»,-ասել է նա:

Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները բացակայում են սկսած 1993թ-ից` ղարբաղյան հակամարտության հարցում կրկին ադրբեջանական դիրքորոշմանը սատար կանգնելու հետևանքով: Ինչի հետ է կապված թուրքական պարբերականի խմբագիրների նմանատիպ սխալը, գրում է ադրբեջանական 1news.az կայքը: