AM
3 Հոկտեմբեր 2012 - 05:21 AMT

«Հայկական ժամանակ». «Ազատ դեմոկրատները» չեն կատարել «Ժառանգությանը» տված խոստումը

Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» և Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև նոր սկանդալ է հասունանում: «Հայկական ժամանակ»-ը գրում է , որ «Ժառանգության» առաջնորդն ասուլիսում հայտարարել է, թե Քոքոբելյանի հետ համաձայնություն է եղել, որ իր մանդատը վայր է դնելուց հետո, մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Նախօրեի երեկոյան, «Ժառանգությունում» քաղխորհրդի նիստ էր հրավիրվել, որի ընթացքում, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների՝ քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ վերցնելու հարցը: