AM
3 October 2012 - 07:34 AMT

Յուրի Բաշմետը հայրենի Լվովում բացել է ԱՊՀ երկրների Երիտասարդական երաժշտական ակադեմիան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Բաշմետը հետևողականորեն իրագործում է հետխորհրդային տարածությունում «երաժշտության կայսրություն» ստեղծելու իր ֆանտաստիկ գաղափարը: Նա արդեն չորս տարի գլխավորում է ԱՊՀ երկրների երաժշտական ակադեմիան, որը չորեքշաբթի օրը բացվել է Լվովում:

Անհավանական անշլագով բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Լվովի ազգային երաժշտական ակադեմիայում, որի առաջին «ռեկտորը» եղել է Ֆրանց Քսավեր Մոցարտը` մեծ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի որդին: Այժմ Լվովի ակադեմիան գլխավորում է Ուկրաինայի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Իգոր Պիլատյուկը:

11 երկրների 42 անձինք մինչև հոկտեմբերի 8-ը Լվովում կզբաղվեն երաժշտությամբ: