Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ենթադրել է, որ այս անգամ եւս ընդդիմությունը չի հրաժարվի ընտրությունների արդյունքներրը վիճարկելու սովորությունից` հայտարարելով կեղծիքների առկայության մասին: Սակայն, ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողներին իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո, «էականն այստեղ այն է, թե ինչպիսին կլինի ընտրությունների իրական պատկերը եւ որքանով անաչառ կլինի ընդդիմության դժգոհությունը»: Նրա խոսքերով, իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի ընդդիմության եւ ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանի թիմի քայլերից»: