Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը, ով հայտնի է «Շեռլոկ» սերիալից, Ջուլիան Ասսանժի մասին պատմող կենսագրական ֆիլմի գլխավոր դերի հավակնորդներից է: Ֆիլմի ռեժիսորն, ամենայն հավանականությամբ, կլինի Բիլլ Քոնդոնը:
Այն մասին, որ Քամբերբետչը կարող է խաղալ մոլորակի ամենահայտնի հաքերի դերը, իսկ Կիննամանը նրա նախկին ասիստենտինը, գերմանացի ծրագրավորողին, հաղորդում է Deadline-ը: