AM
3 Հոկտեմբեր 2012 - 15:48 AMT

Ռիտա Շառոյան. «ՀայART» մշակութային կենտրոնի ցուցասրահները կվերանորոգվեն

«ՀայART» մշակութային կենտրոնի ցուցասրահները կվերանորոգվեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: Նրա խոսքով` վերանորոգումը կսկսվի այն բանից հետո, երբ էկզոտարիումի կենդանիները վերջնականապես տեղափոխվեն: «Վերանորոգումից հետո ցուցասրահները կօգտագործվեն մշակութային կենտրոնի ցուցանմուշների ցուցադրության համար»,- նշեց նա:

Էկզոտարիումի կենդանիների ցուցադրությունը Մաշտոցի 7ա հասցեում գտնվող «ՀայART» մշակութային կենտրոնից տեղափոխվում է Երկաթուղայինների մշակույթի տուն, որը գտնվում է Տիգրան Մեծի 80/1 շենքում` կայարանի հարևանությամբ:

Կենդանիները դեռևս գտնվում են «ՀայART» մշակութային կենտրոնում, և ցուցադրության տեղափոխությունն ընթացքի մեջ է:

Ներկայումս էկզոտարիումը ժամանակավորապես փակ է: