AM
4 October 2012 - 09:37 AMT

Գուգենհայմի թանգարանում կընթերցեն Պիկասոյի սյուրռեալիստական պիեսը

Գուգենհայմի թանգարանում կընթերցեն նկարիչ Պաբլո Պիկասոյի գրած երկու պիեսներից մեկը` «Պոչից բռնած ցանկությունը»: Ընթերցանությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին և 15-ին: Այդ օրերին թանգարանում կցուցադրվեն իսպանացու սև-սպիտակ աշխատանքները, հաղորդում է The New York Times-ը:

Պիկասոն գրել է առանց սյուժեի սյուրռեալիստական պիես հիվանդության ժամանակ 1941-ին Փարիզում չորս օրվա ընթացքում: Պիեսի գործողություններն անհնար է նկարագրել` այն կապակցված չէ, միաժամանակ պիեսը հարուստ է բառախաղերով և անսովոր հերոսներով և կերպարներով:

Գուգենհայմի թանգարանում պիեսը կբեմադրի թատերական և օպերային ռեժիսոր Էնն Բոգարտը, իսկ հերոսներից մեկին կընթերցի նկարչի թոռնուհին` Դիանա Պիկասոն: Առաջին անգամ պիեսը ներկայացվել է Ֆրանսիայում 1944-ին, Ալբեր Քամյուի բեմադրությանը մասնակցել է նաև նկարիչը, գրում է The Guardian-ը, հաղորդում է Lenta.ru-ն: