AM
4 October 2012 - 12:04 AMT

Արամե պատկերասրահում կբացվի երիտասարդ արվեստագետների ցուցահանդես

Հոկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, Արամե պատկերասրահում կբացվի «Նոր սերունդ: Նոր հեռանկարներ» ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի մասնակիցներից մեկը` Արթուր Հովհաննիսյանը, ցուցադրվելու են յոթ գեղանկարիչներ, որոնց թվում ինքը, Վահագն Համալբաշյանը, Աշոտ Յանը, Ռոմեո Մելիքյանը, Ավետիս Խաչատրյանը, Ռաֆայել Մելիքյանը (Մեգալ), Արամազդ Պետրոսյանը և մեկ քանդակագործ` Մարգարիտա Մատուլյանը:

Նրա խոսքով` ցուցահանդեսը կհամախմբի պատկերասրահի հետ համագործակցող երիտասարդ արվեստագետների, ուստիև կոչվում է «Նոր սերունդ: Նոր հեռանկարներ»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը: