AM
5 Հոկտեմբեր 2012 - 06:17 AMT

«Իրատես de facto». Կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը

Ուրբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին:

«Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասել է` մի շաբաթ ժամանակ տուր, նախագահ ջան, տեսնեմ ոնց եմ քեզ աջակցելու հայտարարությունն անում: Հասկանալի է, Ծառուկյանը փորձում է ժամանակ շահել, որպեսզի իր «պապաները» Վրաստանի ընտրություններից հետո իրեն ասեն` քո՞ւնն է տանում, թե՞ սոված է:

Բոլոր դեպքերում, կարծիքները կիսվում են: Ծառուկյանին լավ ճանաչողներն ասում են` կպաշտպանի, Ծառուկյանի «պապային» լավ ճանաչողները ասում են` չի պաշտպանի»,- գրում է թերթը: