AM
5 Հոկտեմբեր 2012 - 07:37 AMT

Ադելի կատարմամբ երգը Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի համար պատրաստ է

Ադելի կատարմամբ երգը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար պատրաստ է: «007 Սքայֆոլ կոորդինատներ» լրտեսական մարտաֆիլմում կհնչի բրիտանացի երգչուհու «Let The Sky Fall» երգը:

Ֆիլմը էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 26-ին Անգլիայում և նոյեմբերի 9-ին ողջ աշխարհում բոնդիանայի 50-ամյակի առթիվ:

Ժամանակին բոնդիանայի ֆիլմերի համար երաժշտական թեմաների կատարողներ են դարձել Թինա Թըրները, Փոլ ՄաքՔարթնին, Շերիլ Քրոուն, Garbage խումբը և այլք: