Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ուսուցչի տոնին նվիրված համերգ: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Իրենց կատարումներով ուսուցիչներին կշնորհավորեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և երգչուհի Սոֆի Մխեյանը, օպերային թատրոնի մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, երգիչներ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը:
Համերգի ժամանակ կհնչեն Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էնիո Մորիկոնեի, Լալո Շիֆրինի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ջոն Ուիլյամսի, Նինո Ռոտայի, Արամ Խաչատրյանի, Արմեն Պողոսյանի, Էդմոնդ Մակարյանի և Կարեն Անանյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: