AM
5 Հոկտեմբեր 2012 - 11:01 AMT

Գալուստ Սահակյան. ԲՀԿ-ն պետք է քննարկի Օսկանյանի գործը Հայաստանում, այլ ոչ թե ԵԽԽՎ-ում

Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ԲՀԿ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ում կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունիզ զրկելու հարցի արծարծումը: «Այդ խնդիրը, դրա ներկայացումը կարող էին կազմակերպել սեփական ժողովրդի Ազգային ժողովում»,- հայտարարել է Սահակյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում:

«Մի ժամանակ գնում էին Տիզբոն (Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք, խմբ.) և հայտարարություններ կատարում, այդ պատճառով էլ կործանեցին երկիրը»,- ասել է նա:

Նրա խոսքով, այդ հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ կողմից խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու պատճառով «հիմնական բեռն իր վրա վերցրել է Վարդան Օսկանյանը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ հազիվ թե ԵԽԽՎ անդամներն այդքան վճռական մտահոգված են ԲՀԿ-ի և Վարդան Օսկանյանի խնդիրներով, որպեսզի գտնեն դրանց լուծումները:

Միաժամանակ, նա հավելել է, որ չի կարծում, թե ԲՀԿ-ն այդ խնդիրն այնպես կառաջադրի, որպեսզի վնաս հասցնի Հայաստանի միջազգային հեղինակությանը:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: