Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գաղտնի արտերկրյա հանդիպման մասին: Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանը գտնվում է Հայաստանում:
«Մենք ոչ մի խնդիր կամ բարդույթ չունենք, որպեսզի չհանդիպենք կուսակցություններից որևէ մեկի հետ: Ի՞նչ կարիք կա գաղտնի հանդիպման: Հորինված հեքիաթ»,- հայտարարել է Մանուկյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ:






