Հոկտեմբերի 4-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում տեղի ունեցավ «Միհր» թատրոնի «Զինվորներ» ներկայացման պրեմիերան: Այն «Պիեսներ մահվան մասին» ներկայացումների շարքից չորրորդն է:
«Զինվորներ, ակտիվ մարդիկ և ակտիվ էակներ, որոնք պայքարում են ոչ թե հանուն հայրենիքի կամ անկախության, այլ վարձկաններ են, որոնք չունեն հոգի, և ունեն մեկ մղում` պատերազմ: Դա շատ կապված է մեր իրականության հետ, հաշվի առնելով մեր հավերժական թշնամուն, որն իր ատամներն է կռճտացնում մեզ վրա և հերոսացնում իր մարդասպանին: Ինձ թվում է, հիմա վարձկանների դարաշրջան է, մարդկանց, որոնք չունեն հայրենիք»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ իր ներկայացման մասին խոսեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը: Նա նշեց, որ ներկայացումը մի քիչ նեգատիվ է, բայց ունի տողատակ և ուղերձ` մտածելու համար:
Ներկայացման մեջ խաղում են Ցոլակ Մլքե-Գալստյանն ու Պետրոս Ղազանչյանը: