AM
8 October 2012 - 06:53 AMT

Սերժ Թանկյանն այս ամիս կներկայացնի իր առաջին սիմֆոնիան

Հայտնի ռոք երգիչ և երաժիշտ Սերժ Թանկյանի առաջին սիմֆոնիկ ստեղծագործության` ORCA-ի («Կետադելֆին») պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 28-ին` Ավստրիայում: Այս մասին նշված է երգչի պաշտոնական կայքում:

Կայքում նշված է, որ այն քառամաս է, և ստեղծված է 20-րդ դարի կոմպոզիտորական արվեստի ավանդույթներով:

ORCA-ն ձայնագրվել է The Das Karussell նվագախմբի հետ, որի հետ Թանկյանը մեկնել էր Elect The Dead հյուրախաղերի:

Թանկյանն իր կայքում նաև նշել է, որ սկավառակի ձայնագրության համար ծախսվել է մոտ 25.000 դոլար: