AM
8 Հոկտեմբեր 2012 - 10:58 AMT

ԱԱԾ-ն Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրեց

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն այսօր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրել:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրայմանը, հավելելով, որ մեղադրանքն առաջադրվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այսօր ավելի վաղ Վարդան Օսկանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ չի պատրաստվում ԱԱԾ-ում ցուցմունք տալ: