AM
8 Հոկտեմբեր 2012 - 14:44 AMT

Ջոնի Դեպը` հնդկացու դերում

«Միայնակ ռեյնջերը» Ջոնի Դեպի մասնակցությամբ արկածային վեստեռն է: Ռեժիսոր Գոր Վերբինսկին այն նկարահանում է 1949թ. համանուն հեռուստասերիալի մոտիվներով: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012թ. փետրվարի 29-ին:

Ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է սովորական տեխասցի ռեյնջեր Ջոն Րիդը (Արմի Համմեր) վերածվում հանցավորության դեմ պայքարող լեգենդի: Իր գործընկերոջ` Տոնտոյի հետ (Ջոնի Դեպ) նա պայքարում է կոռուպցիայի և անօրինության դեմ, բայց նախ և առաջ այդ երկու տարբեր մարդիկ պետք է սովորեն աշխատել որպես մեկ թիմ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված է 2013թ. հուլիսի 3-ին: