AM
5 March 2003 - 12:00 AMT

ԺԱՄԸ 11:00 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 5,14 ՏՈԿՈՍԸ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում արդեն քվեարկել են 117 233 ընտրող (5,14 տոկոս): Ինչպես նշել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը, քաղաքացիների ակտիվությունը «բավարար է»` հիշեցնելով, որ ընտրությունների առաջին փուլում փետրվարի 19-ին նույն ժամվա տվյալներով քվեարկությանը մասնակցել էին 112 հազար քաղաքացիներ: Իր հերթին ԿԸՀ մամլո քարտուղար Լիլիթ Սեդրակյանը նշել է, որ Հայաստանի ընտրազանգվածը կազմում է 2 300 410 մարդ, որոնց թվում ընդգրկվել են նաեւ դատական կարգով իրենց ընտրական իրավունքը վերականգնած քաղաքացիները: