AM
9 October 2012 - 08:10 AMT

Նարեկացի արվեստի միությունը ներկայացնում է Նանա Մինասյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 9-ին Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի Նանա Մինասյանի գրաֆիկական մանրանկարների անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը:

Սա Նանա Մինասյանի երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Նրա աշխատանքները նաև ցուցադրվել են Երևանի ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների և Ճարտարապետների միութունների ցուցասրահներում, «Մոսկվա» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում:

Միության մամուլի ծառայության ուղարկած հաղորդագրության մեջ նշված է, որ նկարչուհու ջրաներկով և գուաշով աշխատանքներն ըղձական դոկումենտալիզմի ու դոկումենտալ ըղձականության նուրբ ու անձնական խաղարկումներ են, որոնցում հիմնականում պատկերված են իրական վայրեր ու իրական հուշեր, որտեղ արվեստագետը բնորոշում է, թե լինել կցանկանար:

Նանա Մինասյանը ծնվել է 1954թ. Վրաստանում: 1977թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում որպես ճարտարապետ: