Երևանում կկայանան հայտնի սրբապատկերագիր Եվգենի Մամիկոնյանի վարպետության դասերը: Վարպետության դասերը ներառում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև պրակտիկ: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ռուսհամագործակցության դաշնային գործակալության ներկայացուցչության կողմից: Այն տեղի կունենա ներկայացուցչության սրահում:
Եվգենի Մամիկոնյանը պրոֆեսիոնալ սրբապատկերագիր է: Նրա աշխատանքները պահպանվում են ռուսական բազմաթիվ եկեղեցիներում, անհատների մոտ: