AM
9 October 2012 - 14:40 AMT

Compass band-ի պրոդյուսերը խոստովանել է, որ շփոթմունքն իր մեղքով է տեղի ունեցել

«Մանկական եվրատեսիլ 2012»-ի Հայաստանի ներկայացուցիչ Compass band խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը նամակ է գրել ԶԼՄ-ներին, որտեղ խոստովանում է, որ նա է սխալ տվյալներ է հայտնել խմբի ամենակրտսեր անդամի մասին:

«Մանկական եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել Compass band խմբի կատարմամբ Sweetie baby երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել եմ Compass band-ի 4 մասնակիցների լուսանկերները և ձայնագրված Sweetie baby երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում, երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաև իմ աշակերտ` Միաքայել Վարոսյանի մասնակցությունը, ով որևէ առնչություն Compass band-ի հետ չի ունեցել: Պատրաստված տեսանյութը ինձ բերեց այն մտքի, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել Sweetie baby պրոեկտի մեջ` ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա Compass band-ի մասնակից չի հնադիսանում:

Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար (Միաքաելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին)` Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է: Բազում միջազգային մրցույթների (28 մրցույթ` Չինաստան, Եգիպտոս, Մալթա, Չեխիա, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Մակեդոնիա, Ուկրաինա…), որոնք բերել են Հայաստանին հաղթանակներ (ավելի քան 30 մրցանակ` ի դեմս Վարդուհի Վարդանյանի, Անդրեի, Լիանայի, Էմմա Ասատրյանի, Էրիկի, Անի Քրիստիի, Սերգեյ Գրիգորյանի, Արմինե Օվոյանի ), մասնակցության իմ հսկայածավալ փորձը ցույց է տվել, որ տարիքային առումով մի քանի ամսվա տարբերությունը երբեէ չի համարվել մրցութային կանոնների խախտում: Եղել եմ միջազգային ժյուրիի անդամ և պատվավոր հյուր բազում միաջազգային մրցույթներին և այն դեպքերում, երբ մրցույթի կազմակերպիչները գտնել են, որ մասնակիցը արժանի է մասնակցելու մրցույթին, տարիքային մի քանի ամսվա տարբերությունը չի զրկել նրան մասնակցության հնարավորությունից:

Ցանկանում եմ ներողություն խնդրել Հ1-ի ղեկավարությունից և իհարկե առաջին հերթին Գոհար Գասպարյանից` նրանց շփոթության մեջ գցելու համար: Հայտարարում եմ, որ Հ1-ը այս ամենի հետ ոչ մի կապ չունի և ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով»:

Անկեղծ լինելով, ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ և հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը: