Հայտնի դերասանուհի և հաղորդավար Մարինա Գոլուբը Մոսկվայում զոհվել է ավտովթարի արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հայտնի է դարձել, որ Գոլուբը Hyundai Getz անհատական մեքենա է կանգնեցրել, որի վարորոդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքից»,-ասել է գործակալության զրուցակիցը: Սակայն, ըստ նրա, նախնական տվյալներով, վթարի մեղավորը Cadillac-ի վարորդն է, որը անտեսել է լուսաֆորի արգելող ազդանշանը և հեռացել վթարի վայրից: «Աշխատանք է տարվում նրա անձի հաստատման ուղղությամբ»,-ասել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
Վթարի արդյունքում զոհվել են Գոլուբը և Hyundai Getz-ի վարորդը: Ընդհանուր առմամբ, 4 մեքենա է վթարվել: Հայտնի է , որ դերասանուհին տեղում մահացել է, նա 54 տարեկան էր: