AM
10 October 2012 - 08:22 AMT

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը Բրյուսելում է

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության իրականացման հեռանկարները:

Այսօր Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին: