AM
10 Հոկտեմբեր 2012 - 10:04 AMT

Կառավարության որոշմամբ Վարդան Ղուկասյանը վաղաժամ հեռացել է պաշտոնից

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է կայացրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին: Լիազորությունները պետք է դադարեցվեին նոյեմբերի 11-ին:

Որոշումը կայացվել է Վարդան Ղուկասյանի հրաժարականի մասին դիմումի հիման վրա:

Ինչպես կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեկ օրվա ընթացքում պետք է ստանձնի իր պարտականությունների կատարումը: