AM
10 October 2012 - 10:34 AMT

«Հայֆեստն» արդեն պատրաստվում է հաջորդ տարվան

«Հայֆեստ» միջազգային 10-րդ փառատոնն ավարտվեց երեկ, և այսօրվանից պատրաստվում է եկող տարվան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Ամփոփելով այս տարվա փառատոնը՝ Ղուկասյանը նշեց, որ այս տարի ամեն օր եղան բացօթյա ներկայացումներ, որոնց անմիջական մասնակցություն ունեցան մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը:

Փառատոնի նախագահը նաև առանձնացրեց փառատոնի բացման արարողությունը: Ըստ նրա, «Դադադադան տենկո» ճապոնական թմբկահարների խմբի կողմից փառատոնի բացումը լավագույներից էր փառատոնի պատմության ընթացքում:

Այս տարի տեղի ունեցան կլոր սեղան-քննարկումներ վրացի գործընկերների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ արտադրանքի և հյուրախաղերի շուրջ:

«Հայֆեստ» փառատոնը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-9-ը: Այս տարի փառատոնն անցնում էր Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն էր տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Այս տարվա մասնակիցների թվում էին 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես եկան 10 բեմերում: Փառատոնին մասնակցեցին այս տարվա Պերմ-սթրիթ բացօթյա փառատոնի մասնակիցները: