Ամերիկացի երգչուհի Pink-ը թողարկել է իր «բոլոր ժամանակների ամենասիրելի տեսահոլովակը»: “Try” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում, որի ռեժիսորը Ֆլորիա Սիգիզմոնդին է, Pink-ը և նրա զուգընկերոջ դերակատարը կրքոտ և զգացմունքային հարաբերություններն արտահայտում են ժամանակակից պարային շարժումների միջոցով: Բավականին մեծ հմտություններ պահանջող պարը պատմում է վերելքներ և անկումներ ապրող փոխհարաբերությունների մասին: Տեսահոլովակի հերոսների պարային ներկայացումը բեմադրել է The Goldenboyz-ը, որն աշխատել է նաև Մադոննայի ու Բրիթնի Սփիրսի հետ:
“Try”-ը Pink-ի՝ սեպտեմբերի 14-ին թողարկված “The Truth About Love” վեցերորդ ստուդիական ալբոմի սինգլներից մեկն է: