Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Օսկանյանի գործում միայն վարչական իրավախախտումներ է տեսնում : Այս մասին քաղաքագետը ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, իհարկե, չափազանց էր, բայց չի կարծում, որ Օսկանյաի գործը քաղաքական ենթատեքստ ունի. «Քանի որ Օսկանյանը ԲՀԿ անդամ է, իսկ ԲՀԿ-ն դեռևս չի էլ հայտարարել մասնակցելու է արդյոք նախագահական ընտորություններին, և մասնակցելու դեպքում ինչպես է մասնակցելու, մտածել, թե ինչ-որ մեկը վախեցել է, որ Օսկանյանը կառաջադրվի նախագահական ընտրություններին, անհիմն է»:
Ըստ քաղաքագետի՝ փողերի հարցը պետք է ուղղվի ոչ թե Օսկանյանին, այլ Հանթսմանին:
Շաքարյանցը կարծում է, որ հնարավոր է՝ Օսկանյաի գործում անձնական հարցեր լինեն, բայց ոչ քաղաքական, որովհետև Օսկանյանը քաղաքականության մեջ ոչ մի նոր բան չի ասում , իսկ այն քննադատությունները, որ նա հնչեցնում է կառավարության հասցեին, քաղաքագետը բյնութագրեց այսպես. «Այստեղ խնդիրը միայն անձերի մեջ է, ոչ թե համակարգի ու ծրագրերի, քանի որ Օսկանյանի ժամանակ էլ էր կառավարությունը նույնը, իսկ ԲՀԿ-ի կողմից այդքան շատ քննադատավող վարչապետն էլ կենտորնական բանկի նախագահն էր»:






