Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված երեկո:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով:
Քաղաքի գրադարանի «Մարկ թեյփր» սրահում ելույթ ունեցավ Երևանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց «Գիրք Ծաղկանց» բեմադրությունը:
Երեկոն վարեցին հոլիվուդյան դերասան Քեն Դավիդյանը և «Արփա» միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալեքս Քալագնամոսը:






