AM
11 October 2012 - 11:40 AMT

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց «հալյուցինածին ռեալիզմի» համար

2012-ին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել չինացի գրող Մո Յանը «հալյուցինածին ռեալիզմի համար, որի հետ նա միահյուսում է հեքիաթը, պատմությունը և ժամանակակից կյանքը»: Մրցանակի չափը կազմում է շուրջ 1,1 մլն դոլար:

Բուքմեքերները ֆավորիտ էին համարում Հարուկի Մուրակամիին, նրա վրա խաղադրույքները մրցանակը հանձնելուց մեկ օր առաջ Ladbrokes գրասենյակն ընդունել է 2/1 հարաբերակցությամբ, հաղորդում է Lenta.ru-ն: