Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2012-2015 թ-ի համագործակցության ծրագիրը»:
Ստորագրված փաստաթղթի նպատակն է կանոնակարգել 2012-2015 թթ. երկկողմանի համագործակցությունը:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը:
Ծրագիրը բաղկացած է 18 հոդվածից, որը կանոնակարգում է մշակույթի ոլորտում երկկողմանի համագործակցությունը:
Ծրագրի համաձայն կողմերը կհամագործակցեն ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների փոխանակումներին: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն մշակութային ժառանգության պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար:
Երկու երկրներն, ըստ ծրագրի, կիրականացնեն համատեղ նախագծեր, կշարունակվի մասնագետների վերապատրաստման գործընթացը:






