AM
12 Հոկտեմբեր 2012 - 06:42 AMT

Արվեստասեր հասարակության դատին հանձնվեց «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսը

Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացել է «Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն բացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Ցուցադրված էին նաև ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում էին մեր քաղաքի առաջընթացը, այդ թվում նաև խորհրդանշական համադրում ստեղծելով ներկայիս Երևանից մայրաքաղաքի պատմական անցյալին հայացք ուղղելու տեսքով:

«Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը անց է կացվում միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում: Այս անգամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործընկերը Երևան քաղաքի պատմության թանգարանն է, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: