Ս.թ հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջինիս ուղեբեռի զննման արդյունքում, ճամպրուկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2կգ ափիոն տեսակի թմրանյութ:
Շահլայի Համիդ Ջալալը ձերբակալված է, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:






