Հոկտեմբերի 11-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ «Մենք ենք» ներառական թատերական խմբի ներկայացան պրեմիերան: Թատերախմբի սաները հանդիսատեսին ներկայացրեցին «Ես ուզում եմ հավատալ» բեմականացումը:
«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են մանկական թատերական ներկայացումանաշխատանքներում, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ:
Բեմադրությանը մասնակցել են 5-16 տարեկան պատանի 20 դերասան: «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը հիմնված է ամենաճանաչված մանկական հեքիաթների հերոսների արկածների վրա, որոնցից ամենահայտնին է «Մայա մեղվիկն ու նրա արկածները»: Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երևանի, Վանաձորի և Գյումրիի ներառական և հանրակրթական դպրոցներում:






