ԵՀՄՖ պատրաստվում է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների միջոցով Ստրասբուրգի դատարանում դատի տալ Հունգարիայի վարչապետին:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում Սաֆարովի գործով հաշվի չի առնվել և արձանագրվել մի շատ կարևոր հանգամանք` այն, որ Սաֆարովի հանցագործությունը պետական ահաբեկչություն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտ Գրիգորյանը`հավելելով, որ ֆորումն ամեն ինչ անելու է որ հենց այդ հոդվածը կիրառվի Սաֆարովի գործում: Ըստ նրա` դրա մասին վկայում է այն, որ Սաֆարովը հանցագործությունը կատարել է գործուղման ժամանակ, այն էլ զինվորական գործուղման: Գիրգորյանը կարևորեց նաև այն փաստը, որ Սաֆարովը վերապատրաստման սեմինարներ է անցել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազայում:
Նա ասաց, որ ֆորումը պատրաստվում է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների միջոցով Ստրասբուրգի դատարանում դատի տալ Հունգարիայի վարչապետ Ուրբանին կաշառակերության կասկածանքով:
Խոսելով Հայաստանի արտագործնախարարության աշխատանքի մասին՝ Գրիգորյանը նշեց, որ ավելի վատ արտգործանախարար, քան Նալբանդյանն է, ինքը դեռ չի հանդիպել. «Նա միայն ման է գալիս և ոչ մի կերպ չի աշխատում Հայաստանի օգտին, երբեմն էլ դեմ է աշխատում»:
Այնուամենայնիվ, Գրիգորյանը կարծում է, որ Սաֆարովի գործով Հայաստանը փայլուն դիվանագիտական արդյունքի կարող է հասնել. «Ադրբեջանը ապացուցեց, որ նավթադոլարներից բացի ոչինչ չունի»:






