Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը բացառիկ քաղաքական ակցիա է համարում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը ասաց Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ մի քանի օրից ֆորումը հանդես կգա ավելի ամբողջական հայտարարությամբ` կապված Օսկանյանի գործի հետ:
Աշոտ Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչ փողերի լվացման մասին է խոսքը, ըստ նրա, փողերի լվացում լինում է միայն կեղտոտ փողերի հետ` թմրանյութեր, ոչ օրինական զենք և այլն. «Բացի այդ, տարօրինակ է, որ ոչ մեկ չի բողոքում այդ փողերի շուրջ, բացի Հայաստանի իրավապահ մարմիններից»:






