«Բալետի պարողը 20 օր չի գալիս փորձի, դիմում եմ տնօրենին, ասում է` մեղք է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Հանրահայտ պարուսույցի խոսքով, նրան իրավունք չի վերապահված պարողին պատժելու կամ աշխատանքից հեռացնելու:
Թատրոնում ներգրված է 86 պարող, որոնք միջինը ստանում են 90. 000 աշխատավարձ: Խառատյանը նշում է, որ նրանք երեկոյան ունեն նաև լրացուցիչ աշխատանք, քանի-որ աշխատավարձը ցածր է: Սակայն, նրա կարծիքով, խնդիրը նաև մտածելակերպի մեջ է: Բալետմայստերը պատմեց, որ նրանք չեն ուզում կատարելագործվեl, երբ ասում ես, որ պետք է նույն էլեմենտը կրկնես 10 անգամ, ասում է` բեմում կանեմ: «Նա ասում է. որքա ՞ ն կվճարես, որ սա անեմ, այնինչ արտերկրում ասում են «արա, տեսնենք որքան արժես»,-ասաց Ռուդոլֆ Խառատյանը:






