AM
12 October 2012 - 10:38 AMT

Բալետի պարողների փորձատեղիի հարցը դեռ լուծված չէ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման փուլում է. այդ պատճառով բալետի պարողները հայտնվել են դրսում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նրա խոսքով, թատրոնում թույլ չեն տալիս փորձ անել, ասելով, որ վտանգավոր է: Թույլ չեն տալիս նաև փորձասենյակներ գնալ, ասելով, թե զոդումի կայծը կարող է մարդկանց վնասել, միջանցքում իրեր են դրված՝ կարող է գողություն լինի:

Խառատյանը հանդիպել է մշակույթի նախարարի հետ, սակայն նա էլ ոչ մի ելք չի գտել:

Քննարկվում է Մշակույթի քոլեջի հարցը, սակայն միայն ժամը 18.00-ից հետո, երբ պարողները զբաղված են երկրորդ աշխատավայրում: