Warner Bros. ընկերությունը հավանություն է տվել «Ռևանշ» կինոկատակերգության նկարահանումներին: Գլխավոր դերերը կկատարեն Սիլվեստր Ստալոնեն և Ռոբերտ դե Նիրոն: Այս մասին ասվում է Deadline կայքում:
Դե Նիրոն կխաղա թոշակի անցած բռնցքամարտիկի դերը, որը համաձայնվում է ևս մեկ մենմարտ անցկացնել ռինգում: Նրա մրցակցի դերը կկատարի Ստալոնեն: Հանդիպումը կազմակերպող փրոմոութերի դերը կկատարի կոմիկ Քեվին Հարթը:
«Ռևանշի» նկարահանմամբ կզբաղվի Փիթեր Սիգալը, հայտնում է Լենտա.ռու-ն: