Հայաստանում քաղաքական իրավիճակի ներկայիս զարգացումներն, ըստ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի, կարող են հանգեցնել 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների կրկնությանը: «Նման հավանականություն կա, բայց թե որքանով դա տեղի կունենա, կախված է մեր զգոնությունից, և այն քաղաքական ուժերի հայրենասիրությունից, որոնք փորձում են ներգրավվել նման սցենարների մեջ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Բաբուխանյանը:
Միևնույն ժամանակ ՍԻՄ նախագահը վստահ է, որ այս նախագահական ընտրություններն անցնելու են շատ պարզ և օրինական. «Երկրում ձևավորվել է նոր քաղաքական մշակույթ, և ես վստահ եմ, որ այն նեգատիվ գործոնները, որոնք եղել են Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունների ժամանակ, այս անգամ չեն լինի»:






