Van Halen հարդ-ռոքային խմբի համահիմնադիր Էդդի Վան Հալենը ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն կիթառահար: Երաժիշտը համապատասխան հարցման մեջ զբաղեցրել է առաջին տեղը, որն անցկացվել է Guitar World ամսագրի կողմից իր ընթերցողների շարքում: Քվեարկությունը, որին մասնակցել է գրեթե մեկուկես միլիոն մարդ, անցկացվել է 2012-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին:
Լավագույն կիթառահարի կոչման համար վեճում ամերիկյան հարդ-ռոքային Van Halen խմբի համահիմնադիրը կարողացել է առաջ անցնել Queen-ի Բրայան Մեյից և Rush-ի Ալեքս Լայֆսոնից, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:
Guitar World-ի վարկածով լավագույն կիթառահարների վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Էդդի Վան Հալեն Բրայան Մեյ Ալեքս Լայֆսոն Ջո Սատրիանի Ջիմի Պեյջ Թոնի Այոմմի Սթիվ Ռեյ Վոն Դայմբեգ Դարել Էբոտ Սթիվ Վայ