ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը հանրային քննարկման է հանում «Նացիզմի ռեաբիլիտացիային ուղղված գործողությունների, նացիստական հանցագործների և նրանց հանցակիցների հերոսացման անթույլատրելիության մասին» օրինագիծը, հայտնում է Ղրղզստանի խորհրդարանի՝ Ժոգորկու Կենեշի, մամլո ծառայությունը:
«ԱՊ ՄԽՎ-ն օրենքի նախագիծը կուղարկի ԱՊՀ պետությունների օրենսդիր մարմիններին»,-ասվում է խորհրդարանի հաղորդագրության մեջ:
ՄԽՎ-ն որոշել է, որ այս օրենքի ընդունումը կարգելակի Արևմտյան Եվրոպայի ԱՊՀ երկրների տարածք ծայրահեղ աջ գաղափարախոսության ներթափանցումը:
ՄԽՎ նախաձեռնությանը սատարել են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: